Ավտովթարին զոհ դարձած 20-ամյա Արմեն Մամյանը Իջևան քաղաքից էր։ Այս մասին հայտնում են Տավուշ հեռուստաընկերությունից։
«Նա տուն էր վերադառնում ու նրան տանը սպասում էին։
Արմենը ընտանիքի միակ տղան էր, ընտանիքը նաև աղջիկ ունի։ Ծառայում էր Սյունիքի մարզում ու այսօր տուն պիտի վերադառնար»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են 2 անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։