«Ծիծաղելու բան չկա». Քոչարյանի խոսքի ընթացքում դատարանում տեսանյութ միացրին

Դատարանը տեղեկացրել է, որ  երաշխավորագրերի հարցը կքննարկի խորհրդակցական սենյակում, իսկ մինչ այդ որոշ ժամանակ շարունակվել է դռնբաց դատավարությունը, որից հետո նիստն ընթացել է դռնփակ:

Բաց ընթացակարգի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը շարունակել է իր ելույթը՝ խոսելով իր անձեռնմխելիության հարցի մասին, միջամտել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Կողմերի միջև տեղի է ունեցել վիճաբանություն:

«Լրիվ համոզված եմ, որ ուղղակի փոքրիկ ոտնահարում է եղել իմ անձեռնմխելիության, ու այն որակումը անձեռնմխելիության, որ տվել է դատախազությունը, դա շարքային կադաստրի աշխատողը չէր կարող ասել»,- հայտարարեց Քոչարյանը:

Դրան հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի ելույթն այն մասին, որ ամեն անգամ, երբ դատախազությունը միջամտում է, դատավորը կաշկանդված է լինում, և հորդորեց փոխել վարվելակերպը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ