Տավուշում ամրաշինարարական ու պաշտպանական ենթակառուցվածքների անհավանական աշխատանքներ են կատարվում

«Այդ հատվածում ունենք սահմանազատված սահման, որտեղ կանգնած են սահմանապահ զորքերը։ Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պաշտպանական զորամիավորումները անելիք չունեն այդ հատվածում։ Ականատես եղանք պաշտպանական ամրաշինարարական աշխատանքներին, և անհավանական աշխատանքներ են կատարվում»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով կուսակցության մի շարք պատգամավորների հետ Կիրանց այցին ու այնտեղ կատարված աշխատանքներին։

Զեյնալյանը նշեց, որ սահմանամերձ այդ մարդիկ գոհ էին կատարված աշխատանքներից. «Ժողովուրդը հասկացել է, որ այդ շարժման մասնակիցները իրենց խաբել են, հիմա իրենք իրենց առօրյայով են, իրենց աշխատանքներով, ու այդ 4 գյուղերում սահմանները առավել պաշտպանված են»։

Պատգամավորի կարծիքով՝ ամրաշինարարական աշխատանքների ու սահմանազատման արդյունքում Ադրբեջանի կողմից էսկալացիայի վտանգները մի քանի անգամ նվազել են, ու այդ հատվածներում էսկալացիայի որևէ գործնական վտանգ չկա։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ