Հիմնանորոգվում է Երնջատափ-Շողակն ճանապարհի մի հատվածը, բարեկարգվում՝ քայքայված կամուրջը

Հիմնանորոգվում է Երնջատափ — Շողակն ավտոճանապարհի մի հատվածը։ 3.4 կմ երկարությամբ ճանապարհը գտնվում է Արագածոտնի մարզում և միմյանց է կապում Երնջատափ ու Շողակն բնակավայրերը։

Հողային աշխատանքներն ավարտական փուլում են։ Կառուցվում են մայթերը‚ տեղադրվել են ջրթող վաքերը‚ կատարվում են ճանապարհի կոնստրուկտիվ շերտերի տեղադրման աշխատանքները։ Որոշ հատվածներում իրականացվում է ասֆալտապատում։

Վերանորոգվում է նաև ճանապարհին առկա քայքայված կամուրջը։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ