Մեքենաներից մեկի վարորդը Դավթաշենի կամրջի վրա վրաերթի է ենթարկել մյուսին, երբ վերջինս փոխելիս է եղել մեքենայի անվադողը

Հուլիսի 7-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Դավիթաշենի կամրջի վրա Դավիթաշեն վարչական շրջանից դեպի Արաբկիր վարչական շրջան ընթանալիս Երևանի բնակիչ 68-ամյա Հակոբ Ա.-ն իր վարած «Վոլսֆագեն» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ալեքսան Հ-ին, այնուհետև՝ բախվել վերջինիս կայանած «Նիսան» մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

«Վոլսֆագեն»-ի վարորդը փախուստի չի դիմել, օգնել է շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ալեքսան Հ.-ն կամրջի վրա կայանել է իր «Նիսանը»-ը, քանի որ հետևի անվադողը վնասվել է, և նա փորձել է խոտանը վերացնել, այդ ժամանակ «Վոլսֆագեն»-ը վրաերթի է ենթարկել նրան ու բախվել «Նիսան»-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ