Ինչպես է ընկնում վերամբարձ կռունկը. հրապարակվել է ողբերգական դեպքից տեսանյութ

Համացանցում է հայտնվել օրերս Երևանում վերամբարձ կռունկի ընկնելու տեսանյութը։

Հիշեցնենք՝ հուլիսի 5-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել մայրաքաղաքում։ Արշակունյաց պողոտայում կառուցվող էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել և ընկել էր, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել էր:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Հ. Արմենակյանն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ