«Մտահոգիչ է վարորդների պահվածքի հետ կապված ահազանգերի քանակը». Ավինյան

Նախորդ շաբաթ Երևանի 67 երթուղում ընդհանուր առմամբ սպասարկել է 3538 շարժակազմ՝ նախատեսված 3937-ի փոխարեն, թերակատարումը՝ 10,1 տոկոս:

Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Նաև նշվել է, որ տեղի է ունեցել 25 ավտովթար, որից մեկը՝ մարմնական վնասվածքով. վարորդը վթարային իրավիճակից խուսափելու նպատակով կտրուկ արգելակել է, ուղևորը վայր է ընկել, ստացել՝ ողի և թիակի կոտրվածք:

Արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ մտահոգիչ է վարորդների պահվածքի հետ կապված ահազանգերի քանակը և կարծում է՝ այդտեղ էական անելիք կա:

«Կարծում եմ, որ շարունակաբար այս ահազանգերը այս ծավալներով չպետք է ստանանք, և վստահաբար այդտեղ դուք անելիք ունեք»,- ասել է նա՝ դիմելով համապատասխան վարչություններին. «Պետք է խնդրեմ՝ դուք ծրագիր ներկայացնեք, թե ինչ եք պատրաստվում անել, որպեսզի ուղևորների և վարորդների հարաբերությունների հետ կապված այս ծավալով ահազանգեր չլինեն»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ