Սա սկանդալ է և խայտառակություն ԵՄ-ի համար․ Լուազոն քննադատել է Օրբանի այցը Շուշի

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում խայտառակություն է Հունգարիայի համար։

Այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։

Նա այս այցն անվանել է նաև սկանդալ Եվրոպայի համար՝ շեշտելով, որ Հունգարիայի վարչապետ Օրբանը, փաստորեն, կասկածի տա՞կ է դնում Կիպրոսի խնդիրը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ