«Որևէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան և չեն կարող լինել». Տիգրան Ավինյան

«Բոլորդ տեղյակ եք, որ Երևանում տասնամյակներ շարունակ առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են և՛ դրանք տիրապետողների, և՛ Երևանի քաղաքապետարանի համար»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ներկայումս քաղաքապետարանը մեծ ծավալով ուսումնասիրում և կայացնում է որոշումներ դրանց օրինականացման համար:

«Եվ սա չի նշանակում, որ բոլորն օրինականացվում են։ Սա նշանակում է, որ այս շրջանում օրինականացվողների ծավալը էականորեն մեծ է լինելու։ Եվ հատուկ ուզում եմ շեշտել՝ որևէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան և չեն կարող լինել»,- շեշտել է Տիգրան Ավինյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ