Ինչո՞ւ է Գալստանյանը այսքան պասեր տալիս իշխանությանը ու «վրիպում» այնտեղ, ուր փորձառություն ունեցողը չի վրիպի. Սաֆարյան

«Ինձ համար մի «դետալ» մութ է մնում․ ինչո՞ւ Բագրատ Գալստանյանը գնաց Կիրանց և հայտարարեց, թե «սահմանի փշալարերը չկան», որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ իրենից օրեր առաջ էլ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի պատգամավորները գնացին ու տեսանկարահանեցին Կիրանցի սահմանի փշալարերը»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ թվում է՝ թե շատ փոքր դետալ է։

«Բայց երբ ուշադիր նայում ես Բագրատ-Գալստանյան-իշխանություն հեռակա «երկխոսությունը», որտեղ դոմինանտ բառերից մեկը «սուտասանն է», ուզում ես հասկանալ՝ սա քաղտեխնոլոգիա՞ է, այսինքն՝ Բագրատ Գալստանյանը իշխանությանը մեղադրում է մի այնպիսի բանում «ստախոսության մեջ», որը քիչ անց իշխանությունը հեշտությամբ ու արագությամբ հերքում է ու բարձրացնում իր վարկանիշը, թե՞ իսկապես գործ ունենք ակնհայտ բաները չտեսնելու, հայտնաբերել ու տեսնել չկարողանալու /որն առանձնապես բարդ չէր/ ծանր դեպքի հետ․․․

Ի դեպ, կարծես թե նույն բանը տեղի ունեցավ հեծանիվ քշելու հետ․ Բագրատ Գալստանյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանին, որ լավ ժամանակները հեծանիվ էր քշում, ու, հոպլյ՜ա, Փաշինյանը հիմա էլ հեծանիվից չի իջնում․․․

Էն խեղճուկրակ Սուրեն Պետրոսյանի անունը դուրս եկավ, որպես իշխանության օրակարգը «սրբազան շարժման» մեջ ներդնող ԱԱԾ գործակալ․․.

Հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ է Բագրատ Գալստանյանը այսքան պասեր տալիս իշխանությանը ու «վրիպում» այնպիսի տեղեր, որտեղ քիչ թե շատ փորձառություն ունեցող մարդը չէր վրիպի»,-գրել է Սաֆարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ