Կանխել են ռուսական ռազմական ինքնաթիռի առևանգումը

Ռուսաստանի ԱԴԾ-ն պնդում է, որ կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 հեռահար ռազմավարական ռմբակոծիչի առևանգումը։

Ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ «բացահայտվել է ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայությունների մասնակցությունը դրա պատրաստմանն ու իրականացմանը»։

Նշվում է, որ ուկրաինական հետախուզությունը մտադիր էր գումարի և Իտալիայի քաղաքացիության դիմաց հավաքագրել ռուս ռազմական օդաչուին, որպեսզի նա հրթիռակրի միջոցով թռչի Ուկրաինա: Օպերատիվ խաղի ընթացքում ռուս հակահետախուզները տեղեկություններ են ստացել, որոնք օգնել են ՌԴ ԶՈՒ-ին կրակային հարված հասցնել Ուկրաինայի «Օզերնոյե» օդակայանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ