Ֆրանսիայի վարչապետը մտադիր է այսօր հրաժարական ներկայացնել

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան հրաժարական կտա երկրի կառավարության ղեկավարի պաշտոնից՝ երկրում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներից հետո։

Վարչապետը սոցիալական ցանցերում հեռարձակված՝ քաղաքացիներին ուղղված ուղերձում նշել է, որ իր կուսակցությունն ավելի հաջող հանդես եկավ, քան Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, սակայն դա բավարար չէր խորհրդարանում տեղերի մեծամասնություն ստանալու համար։

«Հավատարիմ մնալով հանրապետության ավանդույթներին և իմ սկզբունքներին՝ վաղն առավոտյան ես հրաժարականի դիմում կներկայացնեմ հանրապետության նախագահին», – ասել է Աթալը։

Միևնույն ժամանակ, վարչապետը հայտարարել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարի պաշտոնում «որքան անհրաժեշտ է» աշխատելու պատրաստակամությունը՝ նշելով, որ մի քանի շաբաթից երկիրը պետք է «հյուրընկալի ամբողջ աշխարհին»։

Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, Պարալիմպիկ խաղերը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ