Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը 500.000–ական դրամ են վճարել Քոչարյանի ազատության համար

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պնդեցին իրենց երաշխավորությունը Քոչարյանի ազատության համար:

Դատարանում պարզ դարձավոր, որ նրանք 500.000–ական դրամ են վճարել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին. վճարման անդորրագրերը քիչ առաջ ներկայացրեցին դատարանին։

Դատարանը երկու նախագահներին պարզաբանեց իրենց իրավունքներն ու պարտականությունները՝ զգուշացնելով, որ երաշխավորության համար մուծված գումարը կարող է պետականացվել, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորի։

Բացի այդ, դատարանը պարզաբանեց, որ անձը, որը երաշխավորում է կալանքի տակ գտնվող անձի համար, պատասխանատվություն է կրում քրեական պատասխանատվության ենթարկվելու առումով։

Դատարանը հայտարարեց, որ անձնական երաշխավորության միջնորդությունը քննության առարկա կդարձնի խորհրդակցական սենյակում՝ խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ