Ուկրաինայում ձերբակալել են 4 տղամարդու, որոնք փորձել են լողալով անցնել սահմանը

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ չորս տղամարդու են ձերբակալել, որոնք փչովի անվադողերով պատրաստվում էին լողալ-անցնել Հունգարիային և Ռումինիային սահմանակից Տիսա գետը: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին՝ վկայակոչելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության Telegram ալիքը։

Հաղորդվում է, որ չորս տղամարդ մի տեղաբնակի վճարել են 7-8 հազար դոլար՝ իրենց մինչև սահման ուղեկցելու համար։Նրանից ռետինե անվադողեր ստանալով՝ դուրս են եկել գետի ափ, որտեղ նրանց դիմավորել է սահմանային վերակարգը։ Նշված անձանց և ուղեկցողին ձերբակալել են։

Ավելի վաղ Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոնհայտարարել էր, որ Տիսայում 2022 թվականի փետրվարից 40 մարդ է խեղդվել, որոնք փորձել են լքել Ուկրաինան՝ զորակոչից խուսափելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ