Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում այս պահին շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը։

Քննվում է նրա խափանման միջոցը փոխելու հարցը։ Այս պահին դատարանում են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը: Նրան դիմավորեցին ծափերով:

Նրանք վաղուց էին երաշխավորագրեր ներկայացրել, սակայն դատարանը հայտնել էր, որ նրանց ներկայությունը դատարանում պարտադիր է:

Քանի որ պետք է նրանց տեղեկացնեն ոչ միայն ֆինանսական պարտավորությունների, այլև ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու դեպքում նրա քայլերի համար քաղաքական պատասխանատվություն կրելու հավանական հետևանքների մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ