Իրանի նախագահ է ընտրվել Մասուդ Փեզեշքիանը

Իրանի Իսլամական Հանրապետության 9-րդ նախագահը ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանն է:

Արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում նա հավաքել է ձայների մոտ 53,6%-ը։

Հաղորդվում է, որ քվեաթերթիկների մշակման արդյունքներով Փեզեշքիանը հավաքել է 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։

Պաշտոնական տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 49,8 տոկոս:

Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ 2021 թվականին ընտրված նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է 2024 թվականի մայիսին ուղղաթիռի վթարից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ