Արմավիրի մարզի 20-ից ավելի համայնքում 36 ժամ ջուր չի լինի. հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 8-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի 20-ից ավելի համայնքի ջրամատակարարումը:

Ջուր չի լինի Էջմիածին քաղաքի, Արտիմետ, Այգեկ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Բաղրամյան, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Ֆերիկ գյուղերում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ