Հայաստանը պատրաստվում է փոխել Ռուսաստանում ՀՀ դեսպանին. Ալեն Սիմոնյան

Մենք շուտով ունենանալու ենք նոր դեսպան Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ մամուլիս ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հուսամ, որ կունենանք նոր դեսպան, թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում ենք նշանակմանը: Մնացած մեկնաբանությունների համար կարծում եմ՝ ԱԳՆ-ի մեկնաբանությունը շատը ավելի տեղին կլինի»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ արդեն հաստատվա՞ծ է նոր դեսպանը, ԱԺ նախագահն արձագանքեց. «Մնացածն ԱԳՆ-ի հետ, որովհետեւ ես չեմ կարող ԱԳՆ-ի թղթաբանության, ԱԳՆ-ի աշխատանքի մեջ շատ խառնվել»:

Նշենք, որ խոսքը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի մասին է: Մամուլի տեղեկություններով նրա ագրեմանն արդեն եղել է եւ նա շուտով կնշանակվի դեսպան ՌԴ-ում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ