Ճաղավանդակը կտրել, մտել են ներս և գողացել գումար, թանկարժեք ժամացույց, նաև փաստաթղթեր

Հունիսի 19-ին՝ ժամը 10։25-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 61-ամյա Գայանե Պ․-ն և հայտնել, որ 45-ամյա Ա. Կարապետյանին պատկանող Շերամի փողոցի 96/13 հասցեում գտնվող տան պատուհանի ճաղավանդակը կտրել և պատուհանով մուտք են գործել ներս, տան իրերը խառնել են և գողություն կատարել, իսկ Ա. Կարապետյանը բացակայում է երկրից:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում ոստիկաններն ու փորձաքրեագետը պարզել են, որ հունիսի 18-ի ժամը 22։30-ից մինչև հունիսի 19-ի 09։00-ն ընկած ժամանակահատվածում պոկել հանել են նշված հասցեում գտնվող երկհարկանի առանձնատան առաջին հարկի ննջասենյակի պատուհանի երկաթե ճաղավանդակը և բացելով ննջասենյակի պատուհանը՝ խոհանոցի պահարանից գողացել փոքր չափի չհրկիզվող պահարանը:

Դրանում եղել են 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլ փաստաթղթեր, ինչպես նաև փորձել են բացել մեծ երկաթե չհրկիզվող պահարանը, սակայն չեն կարողացել բացել և իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցանք ավարտին չեն հասցրել:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ