Հիմա դատավորը պետք է հոգի կանչի՞՝ Գորիկ Հակոբյանից տեսանյութերի տեղը իմանալու համար … ավելի լավ «կռուտիտ» չէիք կարո՞ղ մտածել

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Քոչարյանի դատարանում արած հայտարարություններին

Քոչարյանը հայտնեց դատարանում, որ Գորիկ Հակոբանը ժամանակին իրենց ցույց է տվել տեսանյութեր, որտեղ ինչպես ինքն է պնդում ցուցարարները զինված էին ու նռնակներ կային նրանց ձեռքերում: Ու հիմա էդ տեսանյութերը ոչ մի տեղ չկան, վերացել են:

Լավ էդքան միլիոններ «թափելուց» ու փաաստաբանների մի «բանակ» վարձելուց հետո ավելի լավ «կռուտիտ» չէիք կարո՞ղ մտածել:

Տեսանյութերը չկան, Գորիկ Հակոբյանը չկա՝ մահացել է …
Հիմա դատավորը պետք է հոգի կանչի՝ Գորիկ Հակոբյանից իմանալու համար տեսանյութերի տեղը:

Դե էս գլխավոր մեղադյալն էլ էնքան միամիտ էր, որ մտքով անգամ չանցավ իրեն մեղսագրվող մարդասպանության ակնհայտ ապացույցը պահել:

Ինչ ունեին-չունեին հրապարակեցին, բացի էդ տեսանյութերից, որոնց օգնությամբ գլխավոր մեղաադրյալը կազատվեր իր հասցեին հնչած մեղադրանքներից:

Եփած հավի խնդալն էլ կգա … ))

Չնայած, որ հենց գլխավոր մեղադրյալի շահերից է բխում էդ տեսանյութերի հրապարակումը, եթե իհարկե նման բան կա…))

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ