ԱՄՆ-ն պաշտպանելու է Հայաստանի ինքիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ

Խաղաղության համաձայնագրի նպատակը Հայաստանի համար պետք է ապահովի, որ սահմանների նկատմամբ չլինեն ռազմական հարձակումներ։

Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում իր գլխավորած երկկուսակցական պատվիրակության և հայ գործընկերների հանդիպումից հետո համատեղ ասուլիսում հայտնեց Մերիլենդ նահանգից սենատոր Բին Կարդենը:

«Մարդիկ պետք է վստահություն ունենան, որ չկա ռազմական գործողությունների սպառնալիք։ Ես անձամբ կուզենայի, որ հնարավորինս շատ հարցերի անդրադառնանք, մենք աջակցում ենք բոլոր պահվող անձանց և նաև մշակութային ժառանգության պաշտպանության հացերն ենք կարգավորում, բայց Հայաստանի համար դա է կարևոր, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություն չլինի»,- ասաց նա։

Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնն էլ նշեց՝ ԱՄՆ-ն պաշտպանելու է Հայաստանի ինքիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, փորձելու է աջակցել ռազմագերիների վերադարձի հարցում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ