ԱՄՆ-ն ուզում է մեծացնել Հայաստանի հետ կապերը անվտանգության ասպարեզում․ սենատոր Բեն Քարդին

«Մենք այստեղ ենք՝ ցույց տալու, որ ձեր բարեկամն ենք»:

Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում իր գլխավորած երկկուսակցական պատվիրակության և հայ գործընկերների հանդիպումից հետո համատեղ ասուլիսում հայտնեց Մերիլենդ նահանգից սենատոր Բին Կարդենը:

«Մենք ուզում ենք ամրապնդել մեր գործընկերությունը, բայց այստեղ լինելով՝ տեսնում ենք անվտանգային մարտահրավերները, որ կան ձեզ համար։ Միջազգային աջակցությունը, որ կա ռազմական համատեքստում, ձեզ համար սահմանափակում է»,- նշեց սենատորը։

Ըստ նրա՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է, բայց պետք է լինի նաև հաշվետվողականություն փախստականների առումով, պետք է լինի մշակութային ժառանգության պահպանման հարցը։

«Ուզում ենք մեծացնել կապերը անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզներում։ Մենք կփորձենք ուղիներ վերհանել, որոնցով կարող ենք առավել խորացնել այն առաջընթացը, որ ունեցել ենք։ Այս գործընկերությունը կարևոր է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ժողովրդավարական երկրների համար»,- ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ