Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան կունենա. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության անդամների հետ հանդիպումից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ տեղեկացրերց, որ շուտով Հայաստանը նոր դեսպան է ունենալու Ռուսաստանի Դաշնությունում։

«ԱԳՆ-ն դեսպանների հետ շփման մասին ինձ ոչ միշտ է տեղյակ պահում, բայց գիտեմ, որ շուտով նոր դեսպան ենք ունենալու Ռուսաստանում»,- ասաց նա։

Ըստ նրա՝ արդեն ներկայացված է նոր դեսպանի թեկնածությունը։ Այժմ Հայաստանը սպասում է նրա նշանակմանը։

Նկատենք՝ ըստ մամուլում տարածվող տեղեկությունների, Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանը լինելու է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը։

Հիշեցնենք՝ 2022 թվականից Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

2020թ-ի նոյեմբերի 20-ից 2021թ-ի հուլիսի 20-ը նա զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Իսկ մինչ այդ եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ