Փողոցում ավտոմեքենայից կրակոցներ արձակած տղամարդիկ հայտնաբերվել են

Հուլիսի 4-ին իրավապահները օպերատիվ տեղեկություններով պարզել են, թե հունիսի 1-ին Կողբացի փողոցում ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայից են կրակոցներ արձակվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները նաև պարզել են, որ ավտոմեքենայի մեջ են եղել Երևանի բնակիչ 30-ամյա Դավիթ Հարությունյանը, Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Արման Նիկոլյանը և Երևանի բնակիչ 33-ամյա Տիգրան Մարկոսյանը։ Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 4-ին, Ա. Նիկոլյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժին:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ