Կասկածում եմ, որ Կրեմլը կարող է «Պրահա 1968» անել Հայաստանում․ հանրությունը կողմնորոշված է

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը կարծում է, որ ճիշտ է ԵՄ-ին անդամակցելու հարցով քաղաքացիների կամքը հանրաքվեով հարցնելը. «Հանրության զգալի մասը հակված է Եվրոպայի հետ առաջ գնալուն, ԵՄ անդամությամբ Հայաստանի համար լավ ապագա են կանխատեսում։ Հնարավոր հանրաքվեն ամրապնդելու է Հայաստանի դիմակայունությունը, բայց իշխանության որոշումը դեռ անորոշ է, պատասխաններ չունեն, պատրաստ չեն եվրաինտեգրմանը»։

Բարսեղյանը իշխանության խոսքում նկատում է անորոշություն ու վախեր. «Վախեր ՌԴ-ից։ Իշխանությունը դեռ չի ձևավորել տնտեսական օղակներ կամ անվտանգության բարձիկներ, որպեսզի կարողանա շրջադարձ կատարել, որտեղից մեզ վերադարձրեց Սերժ Սարգսյանը»։

Ըստ Բարսեղյանի՝ հանրաքվեն ծախս է, բայց այն արժե, որ իշխանությունը ունենա հանրությունից ուղիղ պատվեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ