Հողամասեր, մեքենա, մի քանի միլիոնի եկամուտ. ինչ է հայտարարագրել ընդդիմադիր ամենասկանդալային պատգամավոր Աննա Մկրտչյանը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը 2024 թվականի հունվարի 15-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ վերջինս Կոտայքի մարզի Նաիրի համայնքի գյուղ Քասախում միանձնյա սեփականությամբ չորս հողամաս ունի, որոնք ձեռք է բերել 2020-2021 թվականներին։ Նույն վայրում նաև համատեղ սեփականությամբ 2009 թվականին ձեռք բերված շինություններ ունի, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում։

2020 թվականին Մկրտչյանը մայրաքաղաքում ձեռք է բերել միանձնյա սեփականությամբ հողամաս։

Նրան է պատկանում 2021 թվականին ձեռք բերած 2012 թվականի արտադրության «Կիա» մակնիշի ավտոմեքենան։

Նշված բոլոր թե՛ անշարժ, թե՛ շարժական գույքերը տարեվերջին պահպանվել են։

Որպես կանխիկ գումար ընդդիմադիր ամենասկանդալային պատգամավորը հայտարարագրել է 2 միլիոն դրամ, 0 դոլար, 3 հազար եվրո, որոնք տարեվերջին պահպանվել են։

Նրա տարեկան եկամուտները կազմել են 8 միլիոն 308 հազար 281 դրամ․ դրանից 1 միլիոն 306 հազար 268 դրամը որպես այլ եկամուտ նա ստացել է ՀՀ ՊԵԿ-ից, 7 միլիոն դրամ աշխատավարձ՝ ՀՀ Ազգային ժողովից։

Վերջինս ունի հիպոթեքով գնված անշարժ գույք, որի վարկի մնացորդի չափը կազմում է 29 միլիոն 239 հազար 650 դրամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ