Ուկրաինայում հրադադարն անհնար է, քանի դեռ խաղաղ բանակցություններ չեն սկսվել. ինչ է առաջարկել Պուտինը

Ուկրաինայում հրադադարի հաստատումն անհնար է առանց բանակցությունների շուրջ հստակ պայմանավորվածությունների ձեռքբերման:

Այս մասին հուլիսի 4-ին Աստանայում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովից հետո ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում:

«Այժմ մենք պարզապես չենք կարող գնալ և հայտարարել հրադադար՝ հույս ունենալով, որ մյուս կողմը դրական քայլեր կձեռնարկի: Երկրորդ՝ Մոսկվան չի կարող թույլ տալ հակառակորդին օգտվել հրադադարից՝ դիրքերը բարելավելու, վերազինվելու, բանակը հարկադիր մոբիլիզացիայի միջոցով համալրելու և զինված հակամարտությունը շարունակելուն պատրաստ լինելու համար:

Անհրաժեշտ է, որ մյուս կողմը համաձայնի քայլերին, որոնք անշրջելի և ընդունելի կլինեն Ռուսաստանի Դաշնության համար»,- ասել է ՌԴ նախագահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ