«Պետք է 15 անգամ ասես, որ «մտնի». Քոչարյանը խոսեց դատարանում

Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դատարանում շարունակում է ներկայացնել հիմքերը, որոնցով պետք է խափանման միջոցը փոխվի, և Ռոբերտ Քոչարյանն այս փուլում ազատ արձակվի:

Պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ հիմքեր չկան կալանավորելու և այն բոլոր հիմքերը, որ դատախազությունը ներկայանում է Ռոբերտ Քոչարյանի դեմ, համաշխարհային պրակտիկայում օգտագործվում է հօգուտ մեղադրյալի, որովհետև անձի սոցիալական կապիտալն անձի պատշաճ վարքագծի էլեմենտն է:

«Չկա հիմք ենթադրելու, որ անձը կխուսափի: Այն դեպքում, երբ անձն ուներ բացարձակ ազատություն և որևէ սահմանափակում չկար երկիրը լքելու համար, նա բուժման նպատակով երկիրը լքելու համար դիմել էր, քանի որ հարգում է պետական մարմնին։

Այսինքն` դատախազության ներկայացրած հիմքերը, որոնք իբրև պետք է լինեն դեմ պարոն Քոչարյանի դեմ, իրականում համաշխարհային պրակտիկայում հօգուտ մեղադրյալի են նշվում»,- ասաց Օրբելյանը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը ընդհատեց պաշտպանի խոսքը` հիշեցնելով, որ այդ մասին հանգամանալից խոսել էր նաև Քոչարյանի մյուս պաշտպան Հայկ Ալումյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ