Ինքնաuպանություն՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ տղամարդ է hայտնաբերվել

Այսօր՝ հուլիսի 4-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի անցել Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։

Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, այդ քաղաքացին ով 50-ից 55 տարեկան տղամարդ է իրեն ցած է նետել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ