Հուլիսի 11-ին Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի․ հայտնի է՝ ինչ նպատակով

Կառավարությունը նիստի ընթացքում որոշվեց հուլիսի 11-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարել:

Օրակարգում ներառված հարցերի մի մասը համարվել է հրատապ, իսկ մյուս մասը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար նախատեսված նախագծեր են:

Ազգային ժողովի հերթական նստաշրջանը ավարտվել է հունիսի 20-ին, իսկ հաջորդ նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերից:

Արտահերթ նստաշրջան նախաձեռնելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս պահին առկա են օրենսդրական նախաձեռնություններ, որոնց քննարկումը նպատակահարմար է կազմակերպել մինչև սեպտեմբերի հերթական նիստերի մեկնարկը:

Առաջարկվում է հուլիսի 11-ին գումարվողՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի երկու ընթերցում նախատեսող օրենսդրական նախաձեռնությունների երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իսկ նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ