Ձեր խնդիրները մեր իշխանության ուշադրության կենտրոնում են․ Ալեն Սիմոնյան

Ձեր խնդիրները մեր իշխանության ուշադրության կենտրոնում են, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները. ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 3-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում:

Շրջելով աղետի գոտում` ԱԺ նախագահը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, հանդիպել աղետից տուժած տարբեր շրջանների բնակիչներին ու լսել վերջիններիս խնդիրները: Խորհրդարանի ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաև տեղում աշխատող փրկարար ծառայության աշխատակիցների հետ` շնորհակալություն հայտնելով նրանց կատարած ահռելի աշխատանքի համար:

ԱԺ նախագահը այցելել է նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (VTC) և ծանոթացել կենտրոնի աշխատանքներին: Աշխատանքային օրվա ավարտին Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ազգային ժողովի կողմից աղետի գոտու երեխաների համար կազմակերպված միջոցառմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ