Պռոշյանում հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության կողմից հետախուզվող քաղաքացին

Իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 44-ամյա Էյմի Բ.-ն:

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, նա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանություն կատարելու շուրջ նախնական համաձայնության և ապօրինի կերպով հրազեն պահելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ