Գերմանիայում ֆուտբոլի 19 թուրք երկրպագու է ձերբակալվել

19 անձ բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ հազարավոր թուրք երկրպագուներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ տոնելու իրենց հավաքականի Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ դուրս գալը։

Daily Mail-ի հաղորդմամբ, թուրք երկրպագուները Գելզենկիրխենում ճայթուկներ են բաց թողել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվել է։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հավաքականը Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է Ավստրիային և դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ