Պուտինն ու Ալիևը Աստանայում խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները:

ԱՊԱ-ի հաղորդմամբ, հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միշտ պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը։

Այս համատեքստում տեղի են ունեցել քննարկումներ։

Նախագահ Իլհամ Ալիևը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ