ՀՀ-ի և Վրաստանի միջև ձևավորվել է փոխըմբռնում՝ շարունակել և ավարտել սահմանազատման գործընթացը. Միրզոյան

Հայաստանը և Վրաստանը ամենաբարձր մակարդակով արձանագրել են, որ փոխադարձաբար ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

Այս մասին Թբիլիսիում Վրաստանի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Կարևոր ենք համարում, որ մեր երկրների միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում բարեկամական, ընկերական ոլորտում շարունակել և, ըստ հնարավորության, ավարտին հասցնել երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը»,- նշել է նա։

Միրզոյանն անդրադարձել է նաև միջազգային հարթակներում համագործակցությանը:

«Ուզում եմ նաև առանձնահատուկ շեշտել, որ այս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային երբեմն շատ սրընթաց զարգացումների համատեքստում կարևոր եմ համարում նաև մեր փոխգործակցությունը, միմյանց աջակցելը նաև միջազգային բազմակողմ հարթակներում, որտեղ կարող ենք արդեն ասել՝ մեր ելույթներով մեր քվեարկություններով շարունակում ենք պաշտպանել միմյանց դիրքորոշումները»,- ասել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ