Հայաստանը հրավիրված եղել է Մինսկում զորահանդեսին, սակայն չի մասնակցել. Բելառուսի ԱԽ քարտուղար

Բելառուսը Հայաստանին հրավիրել էր մասնակցելու Մինսկում Անկախության օրվան նվիրված զորահանդեսին, սակայն «անհասկանալի, սուբյեկտիվ պատճառներով» այդ երկրի ներկայացուցիչները չեն ժամանել։

Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան, հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը:

«Հայ ժողովրդի նախապապերն ու պապերը մասնակցել են Բելառուսի, Խորհրդային Միության ազատագրմանը, Հայրենական մեծ պատերազմին: Խոսուն է Բրեստի ամրոցի օրինակը, երբ պատերազմի առաջին իսկ օրերին 34 ազգությունների ներկայացուցիչներ ոտքի կանգնեցին այն պաշտպանելու, միասին դիմադրեցին, իսկ հետո առաջին աղյուսները դրեցին Մեծ հաղթանակի հիմքում»,- ասել է նա:

Մինսկում Անկախության օրվա զորահանդեսի մասնակիցների թվում են եղել մի շարք երկրների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինվորականներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ