ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի և Հայաստանի հրավերը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի և Հայաստանի հրավերը։

ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը նշել է, թե ըստ ՌԴ-ի՝ ինչ նպատակ է հետապնդում Արևմուտքը՝ Ադրբեջանին և Հայաստանին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելով։

«Արևմուտքը ցանկանում է պոկել Մոսկվայի ընկերներին իր հետ համագործակցությունից՝ Բաքվին և Երևանին հրավիրելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,- նշել է նա։

Ըստ պաշտոնյայի՝ դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ:

«Եվրատլանտիստների կողմից գործողությունները հանգեցնում են նոր բաժանարար գծերի առաջացմանը Հարավային Կովկասում և կործանարար հետևանքներ կունենա ոչ միայն այս տարածաշրջանի, այլև ընդհանուր Եվրասիական անվտանգության համար»,- ասել է նա։

Նաստասինը հավելել է, որ Հարավային Կովկասում կայունությունը կարող են ապահովել տարածաշրջանի երկրները՝ տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի շրջանակներում։

Այս տարի Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը կանցկացվի Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը։

Հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը համաձայնել է մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Հրավերը նախատեսում է մասնակցություն գործընկեր երկրների ձևաչափով և վերաբերում է դաշինքի 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ