Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում իրականացված գործողությունների արդյունքում կան ձերբակալվածներ

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն իր էջում որոշ մանրամասներ է հայտնել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում իրականացվող գործողություններից:

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,-գրել է նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ