Արյունոտ փողերն ուտելով` ուզում են հանցագործին արդարացնել. ի՞նչ մարդ. եթե մի մարդ փող է վերցնում` պաշտպանելու հանցագործին, ուրեմն նա մեղսակից է նրան

ԱԼՈՒՄՅԱՆԸ…
(Կրկին այդ ռոբ կոչված քրեական հանցագործի մասին, մինչև դատարանի արդարացի վճիռը)
-Ես նրան մարդ չեմ համարում,-դատարանի շենքի մոտ հայտարարեց 10 զոհերից մեկի հայր Էդիկ Հարությունյանը: Ալումյանն ի՞նչ մարդ. եթե մի մարդ փող է վերցնում` պաշտպանելու հանցագործին, ուրեմն նա մեղսակից է նրան:

Էսօր արյունոտ փողերն ուտելով` ուզում են հանցագործին արդարացնել:
Հիմա ես չեմ, դուք եք, այս մարդու ասածին չհավատա՞մ, ով վստահ է, որ արդարությունը հաղթելու է:
Ալումյանի չերևացող երեսին տարիներ առաջ կարդացել եմ հետևյալ տողերը. «Կյանքում առաջին անգամ մտածել եմ Հայաստանը լքելու մասին»:

Ալումյանն ուրի՞շ ալումյամն էր, երբ սա ասում էր` կապված սուրիկ խաչատրյանի որդու և նրա թիկնապահի ազատ արձակման հետ կապված: Արդարամի՞տ էր ալումյանը, որ այդ փաստը հակաիրավաչափ էր համարում և անչափ վիրավորված` ուզում էր հայրենիքը լքել: Բա հիմա ի՞նչ մոծակ կծեց քեզ, այ ալումյան, որ բացահայտ հանցագործ ռոբի կալանքը համարում ես հակաիրավաչափ:

Շա՞տ մեծ գումար է տվել, որ փոխվեցիր հանկարծ, սկզբունքդ մոռացար, դարձար արդարություն պահանջողների, մանավանդ 10 զոհերի հերոսների հարազատների ատելին: Բա քեզ պե՞տք էին այդ դոլարները: Գնայիր, էլի, մենք քեզանից կպրծնեինք, հայրենիքից դուրս էլ ում ուզում էիր` պաշտպանեիր, միայն թե մեզանից հեռու:

Այս օրերին, երբ դու դուրս ես գալիս դատարանի շենքից, և արդար դատավարություն պահանջող մարդիկ միահամուռ քո վրա բղավում են. «Ամոթ, ամոթ, ամոթ…», մեղքս գալիս ես, մտածում եմ, թե քո բնակելի շենքին մոտենալիս ինչքան թուք ու մուր ես ուտում: Բա մեղք չե՞ս, բա դու թասբիբ չունե՞ս, այ ողորմելի…
Դու շարունակում ես պնդել, թե ռոբին կալանքի տակ պահելը հակաիրավաչափ է: Այ ստախոս ալումյան, իսկ իրավաչա՞փ են քո ստերը, ըստ որոնց ռոբը կապ չունի 0038 որոշման հետ, Արցախից Երևան զորք բերելու, Կարենի նկարահանած էն ֆիլմի համար գումար տալու հետ, երբ հավաստի տեղեկություններ եղան, որ 100 հազար դոլար է վճարվել` մարտի 1-ի հետ կապված իրադարձությունները կեղծված ներկայացնելու համար: Էհ, ո՞ր մեկը թվեմ, ալումյան, ախր, սուտասանիդ մեղքերը շատ շատ են:


Հետաքրքիր է, ալումյան, եթե Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջի նախագահ, չարանենգ սպանությամբ կյանքից զրկված Արթուր Մկրտչյանի այրին քեզ դիմեր իր ամուսնու մահվան առեծվածի դատը պաշտպանելու առաջարկով, դու կընդունեի՞ր… Կներես, պարզապես քեզ խորհելու թեմա եմ տալիս:
Ի դեպ, կարգախոս-պաստառը, որ դատարանի մոտ պահում են արդարություն պահանջողները, ազդարարում է, թե պետք չէ քրեական գործը քաղաքականացնել. այս շատ ամփոփ ու խոսուն ասելիքն ուղղված է ռոբի փաստաբաններին, որոնք այս էլ ինչքան ժամանակ իրենց ճղում են, թե, իբր, ռոբին մեղադրելը քաղաքական հետապնդում է:
Հ.Գ. Վաղը Արցախից «հումանիստներ» են գալիս` նախկին և ներկա նախագահներ: Հետաքրքիր է, նրանք հիշու՞մ են, թե ինչպես 10 տարի Հայաստանում չապրած (դա ՀՀ Սահմանադրության պահանջն էր) ռոբն ինչպես կարողացավ իրեն ձևակերպել որպես նախագահի թեկնածու: Ասել է, թե է~ն գլխից նա ոտնահարել էր ՀՀ Սահմանադրությունը: Կուզենայի, որ թղթակիցներն Արցախից վաղը եկող այդ երկու «հումանիստին» այս հարցը տային:
Համբերենք մինչև վաղը: Աստված ոչ անի, թե հանկարծ դատարանը հարգի այդ երկուսի միջնորդությունը… հետևանքը սոսկալի կլինի:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ