Անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, բայց տնտեսության մեջ անելիքները շատ են. Արմեն Գրիգորյան

«Մենք էլ մեր պատմության մեջ, ինչպես աշխարհի շատ ազգեր ու պետություններ, շատ ենք կենտրոնանում մեր մտածողության ու վարքագծի վրա, մինչդեռ մեր վարքագիծն առնվազն ազդված է տարածաշրջանային գործընթացներով, բայց նաև շատ դեպքերում գլոբալ գործընթացներով, սա շատ կարևոր է»:

Այս մասին «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» խորագրով քննարկման ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ ՀՀ դիմակայունությունը գոյություն ունեցող սպառնալիքների նկատմամբ է։

«Հայաստանն ունի բավարար կարողություն հնարավոր ապագա սպառնալիքներին դիմակայելու համար։ Այստեղ բազմաթիվ գործիքներ կան հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար։ Դիմակայունության համար շատ կարևոր է դիվերսիֆիկացիան, այսինքն՝ կախվածությունը։ Մենք հաճախ քննարկումներում ասում ենք՝ մեկից կախվածությունը փոխարինենք շատերից կախվածությամբ, սա շատ կարևոր է, պետք է փոխկապվածություն լինի։ Փոխկախվածությունը դա կայունության աղբյուր է։

Այսինքն, դիվերսիֆիկացիան մեկ կախվածությունը շատերից կախվածության փոխարինելն է, որ մեկը մոնոպոլիա չունենա։ Անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, տնտեսության ոլորտում շատ աշխատանքներ ունենք կատարելու, որ կարողանանք դիվերսիֆիկացնենք, և այստեղ մենք ԵՄ անդամ երկրներին դիտարկում ենք որպես կարևոր գործընկերներ»,- հայտարարել է Գրիգորյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ