Տյումեն–Երևան չվերթի ինքնաթիռն ավտոպիլոտի խափանման պատճառով վերադարձել է օդանավակայան

«ՅուտԷյր» ավիաընկերության` Տյումեն–Երևան չվերթի ինքնաթիռը ավտոպիլոտի խափանման պատճառով վերադարձել է օդանավակայան։ Տեղեկությունը հայտնում է Ուրալի տրանսպորտային դատախազությունը։

«ՅուՏէյր» ավիաընկերության Boeing-738 օդանավը Տյումենի (Ռոշչինո) օդանավակայանից օդ է բարձրացել տեղական ժամանակով 06.18 -ին, բայց անձնակազմը թռիչքից հետո զեկուցել է, որ որոշվել է տեխնիկական անսարքության (ավտոպիլոտի խափանման) պատճառով վերադառնալ օդանավակայան։

Ինքնաթիռը Տյումենում բարեհաջող վայրէջք է կատարել տեղի ժամանակով 08:43-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ