Երևան-Բաքու բանակցություններն առաջնահերթություն են մեզ համար. Պետքարտուղարություն

Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կոնկրետ հանդիպումների և խնդիրների ուղղությամբ։

Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ նշելով, որ երկու երկրների միջև ընթացող քննարկումները առաջնահերթություն են Պետքարտուղարության համար։

«Հարավային Կովկասի հիմնախնդրի համատեքստում սա մեզ համար առաջնահերթություն է։ Մենք կշարունակենք աշխատել կոնկրետ հանդիպումների և խնդիրների ուղղությամբ գագաթնաժողովի շրջանակներում»,- ասել է նա։

Պետքարտուղարության խոսնակը չի մանրամասնել հանդիպումների հստակ օրակարգը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ