Եվրո-2024. Նիդերլանդների հավաքականը երեք գոլ խփեց և քառորդ եզրափակիչում է

Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Նիդերլանդների ազգային հավաքականը 1/8 եզրափակիչում 3-0 հաշվով հաղթեց Ռումինիայի թիմին։

Ռոնալդ Կումանի գլխավորած հավաքականից դուբլի հեղինակ դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Կոդի Գակպոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ անգլիական «Լիվերպուլի» վինգեր Կոդի Գակպոն։

Նիդերլանդցիները հանդիպման ամբողջ ընթացքում ունեին խաղային լուրջ առավելություն ու վերջնական հաշիվը կարող էր շատ ավելի խոշոր լինել, սակայն բազմիցս վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ