«Պոբեդա»-ի ինքնաթիռը մտել է Լիտվայի օդային տարածք. ԱԳՆ-ն ՌԴ դեսպանատան ներկայացուցչին բողոքի նոտա և պահանջ է ներկայացրել

Լիտվայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Վիլնյուսում ՌԴ դեսպանատան ներկայացուցչին՝ իր օդային տարածքի խախտման կապակցությամբ։

«Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 30-ին, երբ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը Մոսկվայից մեկնում էր Կալինինգրադ, անօրինական կերպով մտել է Լիտվայի օդային տարածք Բալթիկ ծովի վրայով, որտեղ այն մնացել է մոտ մեկ րոպե»,- ասված է դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Լիտվական կողմը պահանջել է պարզաբանում և նման միջադեպերի բացառում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ