Freedom House-ի ծրագրերի տնօրենն այցելել է ԵՄ դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ, միացել Խաչիկ գյուղի պարեկին

Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ:

«Մեծ պատիվ է հյուրընկալել Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն պարոն Մարկ Բերենդտին և նրա գործընկերներին Եղեգնաձորի մեր կենտրոնակայանում: Պատվիրակությունը միացել է նաև Խաչիկ գյուղի պարեկին՝ իմանալու ավելին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության՝ տեղում կատարվող աշխատանքի մասին»,- ասված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոկում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ