ՆԳՆ-ն հերքում է Սյունիքում մարդկանց ճնշելու և հաշվառելու մասին լուրերը․ սյունեցիները չեն ցանկացել հանդիպել «Վիլիս» հեծած Գալստանյանին

Երևանում հիմնովին ձախողվելուց հետո Բագրատ Գալստանյանն այս օրերին ուղեւորվել էր Սյունիք՝ հույս ունենալով, որ Ադրբեջանին սահմանակից այս մարզում գոնե ինչ-որ չափով կփրկվի իր դեմքը՝ ստով ու դեմագոգիայով համեմված ուղերձներ հղելով, թե իբր շարժումը ձախողված չէ կամ, օրինակ, Արցախը հետ են բերելու։

Փոխարենը, այս անգամ էլ, ինչպես նրա քաղաքական պատվիրատուն կասեր՝ «խիարը թարս էր բուսնել». չհասցնելով անցնել կոնկրետ քայլերի, նրա դիմակը շատ արագ պատռվեց։ Պատճառը մի ուխտավոր կնոջ՝ Հայաստանի հզորացման մասին հարցն էր, ինչին իրեն վարչապետ հռչակած Գալստանյանը պատասխան չուներ, նա իրեն հատուկ ցինիզմով ուղղակի «թռավ»։

Գալստանյանի այս ձախողումը ևս «պարտակելու» համար այսօր լուրեր են տարածվել, թե ուժայիններն իբր Սյունիքում հիմնավոր աշխատանքներ էին տարել, մարդկանց հասկացրել, որ իրենց ներկայությունը Գալստանյանի հետ հանդիպումներին անհետեւանք չի մնալու, եւ իբր այցերի ողջ ընթացքում ոստիկանական խմբերը մշտապես «հաշվառել» են եկողներին:

ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը Araratnews.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը․ «Ոստիկանությունը միայն հասարակական կարգն է ապահովում և նման գործառույթ չունի։ Ոստիկանությունը զբաղվում է իրեն օրենքով վերապահված գործառույթներով»,- ասաց նա։

Ի դեպ, պատահական չէր, որ Գալստանյանը Սյունիք գնաց վարչապետ Փաշինյանի այցից հետո, ինչը ցույց տվեց, որ Սյունիքի սահմանամերձ գյուղերում այսօր էլ իշխանությունն ունի ժողովրդի մեծամասնության աջակցությունը, իսկ Գալստանյանը և յուր քաղաքական հայրերը «սատանի մայլեն քյանդրբազություն էին անում», չգիտակցելով, որ սյունեցիները, մեղմ ասած, երբեք չեն կարող ուրախ լինել օտարահպատակների այցերով, հատկապես՝ ռուսական «Վիլիս» և ԶԻԼ «հեծած» սառեցված «սրբազանի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ