Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է 11 կրակված պարկուճ

Հուլիսի 1-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եզնիկ Կողբացի փողոցում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են իրավապահները:

Ոստիկաններն ու պարեկները Ե. Կողբացի 49 շենքի դիմացից և մոտ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ դեպի Ամիրյան փողոց, հայտնաբերել են ատրճանակից կրակված 11 պարկուճ։

Տարածքը սահմազատվել է։

Ժամանել են նաև քննչական խումբն ու փորձաքրեագետները։

Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կան տուժած կամ տուժածներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ