Հայաստանը Ղազախստանում կմասնակցի «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային համաժողովին

Հուլիսի 19-20-ը Ղազախստանի նավահանգստային Ակտաու քաղաքում տեղի կունենա «Հյուսիս-Հարավ» տրանսպորտի առևտրի և արտահանման առաջին համաժողովը։

Միջոցառմանը կմասնակցեն երկրների կառավարությունների և տարբեր կազմակերպությունների, գործարար շրջանակների, երկաթուղային վարչակազմերի, արտադրողների, արտահանողների, տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունների և առանձին ընկերությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Ադրբեջանից, Աֆղանստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Իրանից, Օմանից, Պակիստանից, Ռուսաստան, Սիրիա, Թուրքմենստան, ԱՄԷ-ից։

«Համաժողովում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հիմնական խաղացողների մասնակցությամբ կքննարկվեն երկաթուղիների, ճանապարհների, ինչպես նաև նավահանգիստների զարգացման արդիական հարցեր»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ