Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը կյանքի կոչելու բացառիկ հնարավորություն ունեն. Բլինկեն

Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է բացառիկ հնարավորություն՝ երկու երկրի միջև խաղաղության պայմանագիրը կյանքի կոչման համար:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ընդգծելով, որ այն վերջ կդնի տասնամյակներ ձգվող հակամարտությանը և տարածաշրջանում տնտեսական համագործակցության ու աճի համար հնարավորություն կստեղծի։

«Ադրբեջանին կոչ ենք արել այդ հարցում որոշիչ դեր խաղալ։ Մենք ակտիվորեն ձգտում էինք հասնել դրան դիվանագիտության ճանապարհով։ Եվ, կարծում եմ, այժմ այն իրապես հասանելի է։ Ես այդ մասին մոտավորապես մեկ շաբաթ առաջ խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Կարծում եմ՝ դա իրագործելի է և ամբողջապես համապատասխանում է Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի շահերին»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ