Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փայտե մահակներ են բերել դատարանի բակ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ անց կմեկնարկի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով դատական նիստը։

Քոչարյանի կողմնակիցները փայտե ձողեր են բերել դատարանի բակ, ինչը նկատելով՝ ոստիկանները ճշտեցին, թե ինչ նպատակով են դրանք օգտագործվելու։

Բացատրեցին, թե դրանք ցուցապաստառին են ամրացնելու, ինչից հետո ոստիկանությունը թույլ տվեց փայտերը մոտեցնել ավտոմեքենաներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ